Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում և կան բերման ենթարկվածներ` փոխանցեցին ոստիկանությունից։ Խոսքը վերաբերում է լրատվամիջոցների տարածած տեսանյութին, որտեղ ՀՀԿ պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյում են ցուցարարներին։