ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետին մտահոգել է Ազգային ժողովի այգու վիճակը

Վարչապետին մտահոգել է Ազգային ժողովի այգու վիճակը
04.10.2018 | 14:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ազգային ժողովի այգու սանիտարական վիճակով։ «Ճիշտն ասած մտահոգված եմ՝ չգիտեմ, երեկվանից հետո, թե՞՝ այսօր, Ազգային ժողովի այգու սանիտարական վիճակը՝ մաքրությունն, այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ։ Հույս ունեմ, որ ժամանակավոր խնդիր է և կլուծվի։ Անթույլատրելի է, որ այսպիսի վիճակում լինի այգին», - այսօր Ազգային ժողովի այգուց ուղիղ հեռարձակմամբ ասաց վարչապետը։


Այն, որ խորհրդարանի այգու դռները բաց են քաղաքացիների առջև, վարչապետը գեղեցիկ երևույթ համարեց և հույս հայտնեց, որ այգու դռներն այլևս չեն փակվի։
Փաշինյանի որոշմամբ, Ազգային ժողովի այգին բացվել է քաղաքացիների առջև։
Առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 22-ը քաղաքացիները խորհրդարանական այգում զբոսնելու հնարավորություն կունենան, սակայն որոշակի արգելապատնեշներ այգում կտեղադրվեն՝ խորհրդարանի շենքի մուտքը սահմանազատելու համար։

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ