ՖԻԴԵ-ն՝ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան Բաթումիում տեղի ունեցած համագումարում նախագահ է ընտրել ՌԴ նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին: Նրա մրցակիցներն էին փոխնախագահ Գեորգիուս Մակրոպուլոսը Հունաստանից և բրիտանացի գրոսմայստեր Նայջըլ Շորթը, որ ինքնաբացարկ է հայտնել և հայտարարել է, որ սատարում է Դվորկովիչին:
Նախկին փոխվարչապետը ստացել է 103 քվե, Մակրոպուլոսը՝ 71: 1 քվե անվավեր է ճանաչվել: Ընտրություններից հետո Դվորկովիչն ասել է, որ ՖԻԴԵ-ին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ: «Հաղթանակի համար շատ ուրախ եմ, հիմա պետք է սկսել ՖԻԴԵ-ի վերակառուցումը, այն պետք է դառնա լուրջ և ծանրակշիռ միջազգային կազմակերպություն»,- ասել է Արկադի Դվորկովիչը: