ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ-ն նախատեսում է այս տարի կտրուկ ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա

ՌԴ-ն նախատեսում է այս տարի կտրուկ ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա
04.10.2018 | 14:22

Չնայած պատժամիջոցներին, սպառնալիքներին, եվրոպական երկրներին համոզելու ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ԱՄՆ ջանքերին, Ռուսաստանն այս տարի նախատեսում է արտահանել ռեկորդային ծավալի բնական գազ։


Ռուս գործարարները և կառավարության պաշտոնյաները հոկտեմբերի 3-ին Մոսկվայում էներգետիկ համաժողովի ժամանակ հայտարարել են, որ ռուսական գազի արտահանումն այս տարի կարող է գերազանցել 200 միլիարդ խորանարդ մետրը՝ գերազանցելով անցյալ տարվա ռեկորդային 194 միլիարդ խորանարդ մետրը: Եվրոպան շարունակում է մնալ ռուսական գազի ամենամեծ սպառողը, իսկ ռուսական «Գազպրոմ»-ը վերահսկում է Եվրոպայում գազի շուկայի 35 տոկոսն՝ ավելի շատ, քան որևէ այլ մատակարար:

Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ