ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը չի ճանաչում Պաղեստին պետությունը

ԱՄՆ-ը չի ճանաչում Պաղեստին պետությունը
04.10.2018 | 14:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը նախկինի պես չի ճանաչում Պաղեստին պետությունը:

Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ նա ասել է. «Ներկայում դա պետություն չէ և չի անցնում պետականության՝ միջազգային իրավունքին համապատասխան քննությունը, չի վերահսկում գծված սահմանները, չի կատարում կառավարության նորմալ գործառույթներ: Կան մի շարք պատճառներ, որոնցից ելնելով` Պաղեստինը պետություն չէ», - ասել է Բոլթոնը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ի նման դիրքորոշումն ու հռետորաբանությունը կառուցողակա՞ն են ու նպաստու՞մ են իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը: Ըստ Բոլթոնի` դիրքորոշումը հստակ է ու ճիշտ: Նա շեշտել է, որ, ինչպես ավելի վաղ նշել է նախագահ Թրամփը, Պաղեստինը կարող է դառնալ պետություն, սակայն դրա համար անհրաժեշտ են դիվանագիտական բանակցություններ Իսրայելի ու այլ երկրների հետ: Բոլթոնը հիշեցրել է, որ այս դիրքորոշումն ԱՄՆ-ը ունի 1988-ից, երբ պաղեստինցիները հռչակեցին իրենց պետությունը:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ