ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արևելք-Արևմուտք ինստիտուտը տարվա պետական գործչի մրցանակը շնորհել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Արևելք-Արևմուտք ինստիտուտը տարվա պետական գործչի մրցանակը շնորհել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
04.10.2018 | 21:39

Նյու Յորքում՝ Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխության ժամանակ ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակը շնորհվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:

Մրցանակը հանձնելու արարողության ժամանակ Արևելք-Արևմուտք ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոս Փերոթն ասել է. «Պատիվ ունենք Ջոն Էդվին Մրոզի անվան պետական գործչի մրցանակը հանձնել Հայաստանը ներկայացնող Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանին՝ որպես պետական գործիչ նրա երկարամյա կարիերայի և արձանագրած նվաճումների, համաշխարհային զարգացմանն ուղղված նրա նշանակալի ներդրումների համար: ՀՀ նախագահ ընտրվելը եկավ լրացնելու ֆիզիկայի, մասնավոր սեկտորի և պետական կառավարման ոլորտներում նրա ունեցած մեծ փորձառությունը: Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա»: Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Արմեն Սարգսյանը, իր ելույթում ասել է․«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաև այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ու՞ր է շարժվում աշխարհը: Եթե 20-րդ դարը բնական պաշարների և, դրանից ելնելով, քաղաքական ու այլ ուժերի դարն էր, 21-րդ դարն ուրիշ է լինելու: 21-րդ դարը հետազոտությունների զարգացման, նոր տեխնոլոգիաների դար է: 21-րդ դարն այն ժամանակաշրջան է, երբ ամեն ինչ արվելու է և ղեկավարվելու է նոր գաղափարների, նոր հետազոտությունների միջոցով, նրանց կողմից, ովքեր արագ են, երիտասարդ՝ անկախ տարիքից, եռանդուն: Սա է լինելու 21-րդ դարը, քաղաքականությունն այլ կերպ է իրականացվելու»: «Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետևաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել, - հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով,- մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ՝ 21-րդ դարի ազգ: Շատ չեն այսպիսի ազգերը, սակայն ես հավատացած եմ, որ փոքր պետություն ունեցող, բայց համաշխարհային ազգերը, որ ունեն համաշխարհային փոխկապակցվածություն, կարող են համախմբվել ու կառուցել իրենց երկիրը: Հենց դա է ապագան»:

«Ես պարտականություն ունեմ ծառայելու իմ ժողովրդին ու իմ երկրին՝ մի երկրի, որը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը», - ասել է Արմեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ