Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Խորհրդարանը կքննարկի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցը:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. «Անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն։ Քանի որ գագաթաժողովի ծավալները շատ մեծ են, եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»։