Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Գարեգին Մելքոնյանին Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու և այդ պաշտոնում Տիգրան Բալայանին նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Մեկ այլ հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):