ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռիչարդ Միլսը պատիվ է համարել Հայաստանում ԱՄՆ դեսպան լինելը

Ռիչարդ Միլսը պատիվ է համարել Հայաստանում ԱՄՆ դեսպան լինելը
04.10.2018 | 21:59

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ամերիկյան բազմաոլորտ փոխգործակցության համատեքստում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով:


Դեսպան Միլսը պատիվ է համարել Հայաստանում ԱՄՆ դեսպան լինելը, և մեծապես արժևորել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը: «Հատկապես ողջունելի է, որ նախարարության գերակա խնդիրների շարքում է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը գերակայություն է նաև մեզ համար, և մենք կշարունակենք աջակցել այդ հարցում»,- նշել է ԱՄՆ դեսպանը:


Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, ընտրական համակարգի բարելավմանը:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ