ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում մեկնարկեց Թարգմանչական շաբաթը

Երևանում մեկնարկեց Թարգմանչական շաբաթը
04.10.2018 | 23:44

Հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց Թարգմանչական շաբաթը: Շաբաթվա յուրաքանչյուր օրը նվիրված է թարգմանության որոշակի ոլորտին՝ գրական թարգմանություն, իրավական թարգմանություն, հայկական թարգմանչական ծրագրեր, համաժամանակյա թարգմանություն, զբոսավարական թարգմանություն: Որպես բանախոսներ հրավիրվել են յուրաքանչյուր ոլորտի փորձառու մասնագետներ:

Միջոցառման 5-րդ օրը նվիրված է համաժամանակյա թարգմանությանը: Օրվա հատուկ հյուրը Նաիրի Գրեյս Բարդակջյանն է, ով GRACE+ful learning ընկերության հիմնադիրն է: Շուրջ 20 տարի շարունակ իրականացնում է բանավոր թարգմանություններ՝ աշխատելով միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, նախարարությունների, կառավարության և համաշխարհային ընկերությունների հետ։ Նաիրի Գրեյսն ունիշ 15 տարվա մանկավարժական փորձ՝ դասավանդում է երաժշտություն, անգլերեն, մաթեմատիկա և համաժամանակյա թարգմանության։ Ուստի կարելի է վստահ լինել, որ այս ուրբաթ հոկտեմբերի 5-ին ժամը 20:00-ին ցանկացած մասնակից կհարստանա նոր գիտելիքներով և հմտություններով մեր զրույց-քննարկման արդյունքում։

Նախագիծը կոորդինացվում է «Aorist» թարգմանչական գրասենյակի տնօրեն, թարգմանիչ Անի Անանյանի եւ LOFT-ի համագործակցությամբ։

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ