ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյան. Կանգնացնում, պառկացնում են ասֆալտին. դա է խանգարում ներդրումներին

Գագիկ Ծառուկյան. Կանգնացնում, պառկացնում են ասֆալտին. դա է խանգարում ներդրումներին
05.10.2018 | 12:37

Եթե երկու, երեք մեքենա է գնում, քո գործընկերներն են, կանգնացնում, պառկացնում են ասֆալտին. դա է խանգարում ներդրումներին, «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Վարչապետը իր թիմակիցների ներսում պետք է փնտրի հակահեղափոխականների: Իր գլխավոր խորհրդականն ասում է՝ խորհրդարանական ընտրությունները կապ չունեն ներդրումների հետ։ Ես 5000 ներդրող եմ բերելու Հայաստան: …Ես ժողովրդի ցավը տանեմ, ինձ ոչ փող է պետք, ոչ պաշտոն։ Հեղափոխություն արիք պրծաք, հակահեղափոխական չկա», - նշեց նա։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ