Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները շարունակել-չշարունակելու հարցը Թուրքիայում կարող է դրվել ժողովրդական հանրաքվեի: TRT World Forum գիտաժողովի ժամանակ ն ասել է, որ ԵՄ-ն «իր պատմության ավարտին է մոտենում»:
Ըստ Էրդողանի՝ ԵՄ-ն անորոշության մեջ է պահում Թուրքիային տասնյակ տարիներ, և նման կերպ շարունակել այլևս չի կարելի: «1963-ից սկսած մեզ խաբում են: Մենք շատ բան ունենք տալու ԵՄ-ին: Գուցե ԵՄ-ն էլ մեզ շատ բան ունի տալու, բայց նման տրամաբանությամբ եթե գնա՝ մեզ մնում է հարցնել մեր 81 մլն ժողովրդին», - ասել է նա: Թուրքիայի նախագահը նշել է, որ ժողովուրդը պետք է սովորի հաճախակի հանրաքվեների՝ օրինակ բերելով, որ եվրոպական մի շարք երկրներում «տարվա մեջ 2-3 հանրաքվե են տեղավորում»: