Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, որ 1973-1977-ին եղել է ԱՄՆ պետքարտուղար, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին` Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական: Նախագահը եւ ԱՄՆ նախկին պետքարտուղարը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Արմեն Սարգսյանը եւ Հենրի Քիսինջերը վաղեմի բարեկամներ են: Հայաստանի նախագահը եւ ԱՄՆ նախկին պետքարտուղարը մշտապես օգտագործում են հանդիպումների առիթները՝ քննարկելու միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային տարբեր խնդիրներ՝ դրանց անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում:
Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է Հայաստան, հրավերը սիրով ընդունվել։