ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրաքցի իրավապաշտպան Նադիա Մուրադը և Կոնգոյից բժիշկ Դենիս Մուկվեգեն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ

Իրաքցի իրավապաշտպան Նադիա Մուրադը և Կոնգոյից բժիշկ Դենիս Մուկվեգեն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
05.10.2018 | 20:56

2018-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան իրաքցի իրավապաշտպան Նադիա Մուրադը և Կոնգոյից բժիշկ Դենիս Մուկվեգեն: Մրցանակը նրանց շնորհվեց ռազմական հակամարտության ընթացքում սեռական բռնության դեմ պայքարի համար: Եզդի 25-ամյա Նադիա Մուրադը ակտիվիստ է Իրաքից, 2014-ին Հյուսիսային Իրաքում երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, խոշտանգումների ենթարկվել, նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ դարձել է հայտնի իրավապաշտպան և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Մուրադը առաջիններից է աշխարհին պատմել է եզդի համայնքի ծանր վիճակի մասին, թե ինչպես են սեռական ստրկության, թրաֆիքինգի զոհ դառնում եզդի կանայք և երեխաներ:


Բժիշկ Դենիս Մուկվեգեն 2017-ին «Ավրորա» մրցանակի թեկնածու էր, նա բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունների ենթարկված 50 հազար կանանց՝ միաժամանակ պայքարելով բռնություն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ