Ֆրանսիան վերջին հրաժեշտը տվեց աշխահահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։
Հոգեհանգստյան արարողությանը, որը տեղի ունեցավ Փարիզի «Հաշմանդամների տանը», Հայաստանից մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հրաժեշտին ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ` Նիկոլա Սարկոզի և Կառլա Բրունին, Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի վարչապետ Ֆիլիպ Էդուարդը, Ֆրանսիայի հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախմբի կատարմամբ նախ հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը, որից հետո վարչապետ Փաշինյանը և Էմանուլ Մակրոնը մոտեցել են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներին ու իրենց ցավակցությունները հայտնել: