ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան

Ֆրանսիայի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան
05.10.2018 | 21:01

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան` РИА Новости-ին հայտնել է Բաքվում դիվանագիտական աղբյուրը: «Այցն ակնկալվում է հաջորդ շաբաթ, նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկում», - ասել է նա: Այցի շրջանակում նախատեսվում է նաև Ադրբեջանում ծովային պարեկության նավ կառուցելու մասին ֆրանսիական կողմի հետ պայմանագրի կնքում:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ