ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Սեզար»-ի 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին

«Սեզար»-ի 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին
05.10.2018 | 21:05

Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության 44-րդ արարողությունը, որը կայանալու է 2019-ի փետրվարին, նվիրված կլինի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին` հայտարարել է Ֆրանսիայի կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիան, հայտնում է Le Figaro-ն:
Շառլ Ազնավուրը նաև հայտնի դերասան էր, որը նկարահանվել է մոտ 60 ֆիլմում:
1997-ին Շառլ Ազնավուրն արժանացել է «Սեզար»-ի` կինեմատոգրաֆում ավանդի համար:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ