ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոնի հաջողությունն անհրաժեշտ է Եվրոպային

Մակրոնի հաջողությունն անհրաժեշտ է Եվրոպային
05.10.2018 | 21:08

2017-ին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Էմանուել Մակրոնը շատ համարձակ քայլերի է դիմել, գրում է Bloomberg-ը: Մեկ տարում նա մոդեռնիզացրեց տնտեսությունը, մեղմացրեց աշխատանքի շուկայում գործող օրենքները, նվազեցրեց հարկերը ձեռներեցների համար և բարեփոխումներ իրականացրեց կրթական համակարգում: Նրա կառավարության նոր բյուջում ներառված են հարկերի ամենախոշոր կրճատումները, որոնք երբևէ տեղի են ունեցել Ֆրանսիայում: Սակայն Ֆրանսիայի հասարակությունը գոհ չէ Մակրոնի գործողություններից:


Ֆրանսիայի մրցունակության, ինչպես նաև Եվրոպայի ապագայի համար կենսական նշանակություն ունի Մակրոնի՝ երկրի ներսում իր հենարանը և հեղինակությունը վերականգնելը: Մակրոնն անսխալ չէ: Այսպես, նա չէր շտապում աշխատանքից հեռացնել իր թիկնապահին, որին տեսագրել են Փարիզում ցուցարարի վրա հարձակվելիս: Հետո նա իրեն ավելորդություններ է թույլ տվել իր ընտրողների հետ շփվելու ժամանակ: Օրինակ՝ գործազուրկ այգեպանին Մակրոնը մեղադրել է քիչ ջանքեր թափելու մեջ:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ