ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լիցենբերգեր. «Չկա ավելի բարձր առաջնահերթություն Հարավային Կովկասի անվտանգության համար, քան ԼՂ կարգավորումը»

Լիցենբերգեր. «Չկա ավելի բարձր առաջնահերթություն Հարավային Կովկասի անվտանգության համար, քան ԼՂ կարգավորումը»
06.10.2018 | 13:44

ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում նախօրեին օրենսդիրների հարցերին է պատասխանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Էրլ Լիցենբերգերը, որ հիմա ԱՄՆ Պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի ավագ խորհրդական է: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա հայտարարել է, որ իր համար առաջնահերթություն են կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Չկա ավելի բարձր առաջնահերթություն Հարավային Կովկասի բարգավաճման և անվտանգության համար, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»` ԱՄՆ Սենատում հայտարարել է դիվանագետը՝ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ ներառյալ ուժի կամ սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքների և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ