ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոյի կոմերիտական անցյալը

Լուկաշենկոյի կոմերիտական անցյալը
06.10.2018 | 13:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ալկոհոլային խմիչքի վաճառման նոր կարգը, որը կառավարությունը ներդրել է ալկոհոլիզմի դեմ պայքարի նպատակով:
«Ես հիշում եմ, թե ինչպես էին անցնում կոմերիտական հարսանիքներն առանց ալկոհոլի. թեյնիկի մեջ գինի, օղի էին լցնում և ղեկավարները, և ենթակաները, և կուսակցական գործիչները, խմում և ժպտում էին այդ «ոչ-սպիրտային օրենքների օրոք»` ասել է Լուկաշենկոն` վստահ, որ գիշերային ժամերին ալկոհոլի վաճառքի արգելքը կշրջանցեն բոլորը:
Բելառուսի կառավարությունը փորձում է սահմանափակել ալկոհոլի վաճառքը և հոկտեմբերի 1-ից մի շարք քաղաքներում արգելք է սահմանել գիշերային ժամերին՝ 23։00-ից հետո ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Ալեքսանդր Լուկաշենկոն անմիջապես կարգադրել է չեղարկել սահմանափակումները՝ հայտարարելով, որ «ալկոհոլի դեմ պայքարի դեմ պետք է գտնել ավելի արդյունավետ ձևեր»:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ

class="footer-right"> .