ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում և Արցախում այսօր սգո օր է

Հայաստանում և Արցախում այսօր սգո օր է
06.10.2018 | 13:47

Աշխարհն այսօր հրաժեշտ կտա աշխահարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրին։ Ֆրանսիայում այսօր տեղի կունենա Ազնավուրի հուղարկավորությունը։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօր հայտարարված է սգո օր։ Կիջեցվեն ՀՀ դրոշները, դրոշի վերևի մասում կամրացվի սև ժապավեն։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ