Լաոսի Սավանախեթ նահանգում Թադ Ինգ Հանգ ստուպայի վերանորոգման աշխատանքների ժամանակ Բուդդայի հարյուրավոր հնագույն արձանիկներ և այլ արժեքավոր իրեր են հայտնաբերվել, գրում է Vientiane Times-ը: Հայտնաբերված արձանիկները մոտ 2000 տարեկան են: Բուդդայի 8-10 սանտիմետրանոց արձանիկները պատրաստված են ոսկուց, բրոնզից, արծաթից, փայտից: Սա վերջին տարիներին այս շրջանում առաջին խոշոր հնագիտական հայտնագործությունն է:
XVI դարի շքեղ Թադ Ինգ Հանգ ստուպան ունի 9 մետր բարձրություն: Այս գմբաթաձև շինությունն օգտագործվում է մեդիտացիաների և երկրպագության համար: Լեգենդի համաձայն՝ հենց այս ստուպայում է պահվում Բուդդայի ողնաշարի դրոշմը: