ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններիցառաջ, որոնք տեղի են ունենալու նոյեմբերին, Հանրապետական կուսակցությանն աջակցելու նպատակով հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Մինեսոտայում ընտրողների հետ, գրում է Daily Express-ը:
Խոսելով իր «սիրելի» թեմայի՝ «կեղծ նորությունների» և ԶԼՄ-ների կողմնապահության մասին՝ նա հիշել է, թե որքան շատ են իրեն մեղադրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ավելորդ համակրանքի համար: «Նրանք ցանկանում են, որ մենք բռնցքամարտի բռնվենք: Եվ ես կարծում եմ, որ ես հիանալիորեն կանեի դա»,- ասել է Թրամփը՝ արժանանալով ներկաների ծափահարություններին: