ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եղիսաբեթ II թագուհին երկու տարով կլքի Բուքինգհեմյան պալատը

Եղիսաբեթ II թագուհին երկու տարով կլքի Բուքինգհեմյան պալատը
06.10.2018 | 13:53

Եղիսաբեթ II թագուհին ստիպված կլինի երկու տարով լքել Բուքինգհեմյան պալատը 2017 -ին սկսված վերանորոգման աշխատանքների պատճառով` հաղորդում է ВВС-ն: Բուքինգհեմյան պալատը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Դրա համար շուրջ 500 մլն դոլար կծախսեն:

Պետք է փոխեն նաև էլեկտրահաղորդալարերը և ջեռուցման համակարգը: Այս տարվա հոկտեմբերի 5-ին թագավորական ընտանիքի ներկայացուցիչը հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2027-ին:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ