ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինտերպոլի ղեկավարը հետաքննության տակ է Չինաստանում

Ինտերպոլի ղեկավարը հետաքննության տակ է Չինաստանում
06.10.2018 | 13:54

Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հետաքննության տակ Է Չինաստանում: Հոկտեմբերի 5-ին գրում Է South China Morning Post թերթը: Ոստիկանությունը կարող Էր միջազգային ոստիկանական կազմակերպության ներկայացուցչին հարցաքննության կանչել Չինաստան նրա այցի ժամանակ: Մեն Հունվեյը արդեն մեկ շաբաթ կապի մեջ չի մտնում սեպտեմբերի 29-ին Չինաստան ուղեւորվելուց հետո, ինչի կապակցությամբ հետաքննություն Է սկսվել:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ