Բարսելոնայում 85 տարեկանում վախճանվել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Նա սեպտեմբերի վերջին բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում: Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե կամ Մոնսերատ Կաբալյե ծնվել է 1933-ի ապրիլի 12-ին և 20-րդ դարի լավագույն սոպրանոներից է։