Փարիզի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում, տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտը: Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Ազնավուրը:
Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց հոգհանգստի կարգ:
Ներկա էին Հայաստանի պատվիրակության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին գործերի և մշակույթի նախարարները: Ազնավուրի ընտանիքի ցանկությամբ հրաժեշտի արարողությունը չէր նկարահանվում: Մեծ թվով հայեր և ֆրանսիացիներ էին հավաքվել եկեղեցու մոտ, նրանք ծափահարություններով ճանապարհեցին լեգենդար երաժշտի աճյունը դեպի գերեզմանատուն: Ազնավուրի հուղարկավորությունը՝ Փարիզի արվարձանում գտնվող Մոնֆոր Լամորի ընտանեկան գերեզմանատանը կատարվեց: