ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսպանիայի վարչապետը ցավակցություն է հայտնել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ

Իսպանիայի վարչապետը ցավակցություն է հայտնել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
06.10.2018 | 19:47

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ցավակցել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ:

«Ցավալի լուր: Մահացել է մեր երկրի մեծ դեպանը, միջազգային մակարդակով ճանաչված օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Նրա ձայնն ու նրբությունը միշտ կմնան մեզ հետ», - գրել է նա Twitter-ում: Մոնսերատ Կաբալյեի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Բարսելոնայում, հոկտեմբերի 7-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ի կեսօրին:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ