Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքի քաղաքային խորհրդի անդամները քվեարկել են Արվեստների և կոնգրեսի պալատն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչելու օգտին: Պալատը հոկտեմբերի 10-ին պաշտոնապես կանվանվի «Շառն Ազնավուր», հայտնում է Le Parisien-ը՝ նշելով, որ քաղաքում բնակվում է մոտ 5.000 հայ: Քաղաքապետ Անդրե Սանտինին, որ անձամբ ծանոթ էր Ազնավուրին, ցանկացել է հարգանքի տուրք մատուցել՝ «որպես մեր բարեկամության և մեր անսասան հիացմունքի հավաստիք»:
Շառլ Ազնավուրը պարբերաբար Իսի Լե Մուլինո էր այցելում հայկական համայնքի կազմակերպած, կամ Կոնգրեսի պալատում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու համար: «Հայկական համայնքի համար սա կարծես 1988 թվականի երկրաշարժից հետո երկրորդ երկրաշարժը լինի»,- ասել է հայկական համայնքի պատասխանատու, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը: