ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
07.10.2018 | 14:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը: Անգնահատելի է նրա ավանդը համաշխարհային երգարվեստի բնագավառում: Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին և լավագույն մարդուն՝ մարմնավորելով արվեստագետի այն առաքինությունները, որոնք կոչված են կյանքը դարձնելու առավել գունեղ, ներդաշնակ ու բարի: Հենց այդ հատկանիշներն էին, որ որպես ՄԱԿ-ի պատվավոր դեսպան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Լա Սուպերբային մղեցին կանգնել թույլերի, ճնշվածների կողքին և իր ողջ համբավն ու հեղինակությունն օգտագործել աշխարհի տարբեր, երբեմն փակ անկյուններում թաքնված խնդիրները բարձրացնելու համար: Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ ու երախտագիտությամբ կհիշի սիրելի Մոնսերատին, նրա երկու այցելությունները Հայաստան և Արցախ և անմոռանալի համերգը Ստեփանակերտում, որը նա նվիրել էր խաղաղությանը և Արցախի բարգավաճմանը:


Այս անդառնալի կորստի կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Մոնսերատ Կաբալյեի ընտանիքին և մտերիմներին, Իսպանիայի բարեկամ ժողովրդին»:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ