ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը հայտնաբերվել է մահացած:
«Հ.Ղարագյոզյանի դին հայտնաբերվել է Զովունիում գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Հայտաբերվել է նաև ատրճանակ»` ասել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել։ Երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել, որը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է»։