ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում սկսվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ նստաշրջանի աշխատանքները

Երևանում սկսվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ նստաշրջանի աշխատանքները
07.10.2018 | 14:32

Հոկտեմբերի 7-ից, Երևանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի՝ ՖՄԽ-ի նախագահը ազդարարեց Ֆրանկոֆոնիայի աշխատանքների սկիզբը: Լինելու են ներածական առաջարկներ, օրակարգի հաստատում և աշխատանքների ծրագրավորում, 104-րդ նստաշրջանի զեկույցի ծրագրի հաստատում (Փարիզ, հուլիսի 3, 2018թ.): Քննարկվելու են քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարցեր, լինելու է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթը Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական գործունեության վերաբերյալ և այլն:


Ելույթ է ունենալու նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահը: Քննարկվելու է նաև 17-րդ գագաթաժողովին ուղղված կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի ուսումնասիրում (լիիրավ անդամ երկրների դռնփակ նիստ 1+4 ձևաչափով):


Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ երևանյան գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։
Համաժողովի լոգոյի դիզայնի հայեցակարգը մշակված է Ֆրանկոֆոնիայի բնօրինակ լոգոյի ձևի և կառուցվածքի հիման վրա: Նուռը գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի խորհրդանիշերից է, կազմակերպության դինամիկ առաջընթացը ներկայացնելու և հինգ գույների միջև կապը ցույց տալու համար նռները պատկերված են հետագծերով՝ ստեղծելով շարժման և արագության տպավորություն: Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ