ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինի վականիշն ընկել է մինչև 45%

Պուտինի վականիշն ընկել է մինչև 45%
07.10.2018 | 14:34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վականիշն ընկել է մինչև 45%. սա վերջին 5 տարում ամենացածր ցուցանիշն է` վկայել են «Общественное мнение» («Հասարակական կարծիք») հիմնադրամի հարցումները, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։ Նման ցածր վարկանիշ՝ 45%, Պուտինն ունեցել էր 2013-ին: ՌԴ նախագահի վարկանիշը վերջին ժամանակներս իջել է մինչև 47%-45%-ը։ Այս տարվա մայիսին՝ մինչև կենսաթոշակային բարեփոխումների մտցվելը, Պուտինի վականիշը հասնում էր 64%-ի։ Իջել է նաև իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության վարկանիշը, հայտնում է РБК-ն։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ