ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ վարչապետի մասնակցությամբ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կարի ձեռնարկություն բացվեց

ՀՀ վարչապետի մասնակցությամբ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կարի ձեռնարկություն բացվեց
07.10.2018 | 14:36

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բացվեց կարի ձեռնարկություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ` Ագարակի վերածննդի 10-ամյակի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի դիմավորեցին երգ ու պարով, աղ ու հացով:


Ձեռնարկության բացմանը ներկա է նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյաննը: Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հույս ունեմ, որ այս արտադրամասը կզարգանա և կկազմակերպի արտահանում, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Որքան մեծ լինի արտադրամասի շահույթը, այնքան մեծ օգուտներ կքաղի համայնքը, տեղի բնակիչները, ինչպես նաև՝ պետությունը»: Նիկոլ Փաշինյանը ձեռնարկությունից ոչ հեռու հավերժության եղևնի տնկեց: Ագարակի կարի արտադրամասում աշխատում է 18 հոգի, արտադրվում է սպիտակեղեն, որը նպատակ ունեն իրացնել հայկական շուկայում: Շենքի կողքին կառուցվում է մեկ ուրիշը, որտեղ նախատեսվում է ունենալ մինչև 100 աշխատող:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ