ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լատվիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է ռուսամետ կուսակցությունը

Լատվիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է ռուսամետ կուսակցությունը
07.10.2018 | 21:34

Լատվիայում հոկտեմբերի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով՝ առաջին տեղում ռուսամետ համարվող «Համաձայնություն» կուսակցությունն է` ձայների 20 տոկոսով: Երկրորդը (14,5 տոկոս) "KPV LV" կուսակցությունն է, երրորդը` «Նոր պահպանողական» կուսակցությունը (13,5 տոկոս):

Ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարել ու խորհրդարան են անցել յոթ կուսակցություններ ու դաշինքներ: Նոր պահպանողականների առաջնորդը պատրաստակամություն է հայտնել կոալիցիա կազմելու բանակցություններ վարել մյուս ուժերի, բացառությամբ «Համաձայնություն» կուսակցության հետ: Իսկ «Համաձայնության» ղեկավար, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ասել է, թե առանց իրենց կուսակցության «կայուն ու կենսունակ կոալիցա կազմելու որևէ կոմբինացիա հնարավոր չէ»: Այդ կուսակցության քննադատները պնդում են, որ կապեր ունի Կրեմլի հետ, վկայակոչելով «Համաձայնության» և Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև 2009-ին ստորագրված համաձայնագիրը: Նիլ Ուշակովն ասել է, թե այդ համաձայնագիրը վերջերս չեղարկվել է: ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ Լատվիան 270 կիլոմետր երկարությամբ սահման ունի Ռուսաստանի հետ:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ