ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

200 օր տիեզերքում գտնված ՀՀ դրոշը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին

200 օր տիեզերքում գտնված ՀՀ դրոշը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին
07.10.2018 | 21:35

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում եղած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Տիեզերագնացի խոսքով, դրոշը տիեզերքում է գտնվել 200 օր։ Հոկտեմբերի 7-ին Ագարակը տոնում է գյուղի վերածննդի 10-ամյակը: Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը բարերար Հրաչյա Պողոսյանինն էր:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ