ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մելանյան, Սֆինքսն ու Գիզայի բուրգերը

Մելանյան, Սֆինքսն ու Գիզայի բուրգերը
07.10.2018 | 21:40

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ավարտել է իր առաջին միայնակ շրջագայությունը Աֆրիկայում: Նրա ուղևորության վերջին կանգառը դարձել է Եգիպտոսը: Մելանյա Թրամփին ընդունել են նախագահ Աբդել Ֆաթահ էլ Սիսին ու առաջին տիկին Էնթիսար Մոհամեդ Ամերը: Մելանյա Թրամփը պատրաստակամություն է հայտնել նպաստել Եգիպտոսի և ԱՄՆ-ի համագործակցության զարգացմանը հատկապես սոցիալական ոլորտում: Եգիպտոսում ԱՄՆ առաջին տիկինը տեսել է հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Գիզայի բուրգերը, Սֆինքսի արձանը: Հատուկ այս այցի համար նա ընտրել է կաթնագույն տաբատ, որը համադրել է տափակ կոշիկների, վերնաշապիկի, բաճկոնի ու գլխարկի հետ: ԱՄՆ առաջին տիկինը նշել է, որ կցանկանար, որ մարդիկ ավելի շատ ուշադրություն դարձնեին իր արածին, ոչ թե կրած հագուստներին:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ