Մեծ Բրիտանիայի մի քանի հայտնի երաժիշտներ ստորագրել են ընդդեմ Brexit-ի բաց նամակի տակ՝ հասցեագրված Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին` գրում է The Guardian-ը։ Նամակը պատրաստել է իռլանդացի երաժիշտ Բոբ Հելդոֆը։ Ուղերձը ստորագրել են Էդ Շիրանը, Ռիտա Օրան, Դեյմոն Ալբարնը և Սթինգը։
Նրանք համարում են, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը անդառնալի վնաս կհասցնի բրիտանական մշակույթին։