Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը Ռուսաստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 66-ամյակը նշելու, Instagram–ի իր էջում գրել է, որ Սև ծովը սև չէ։ Լուսանկարում, որը հրապարակել է Իտալիայի նախկին վարչապետը, նա կանգնած է կոստյումով՝ արմավենիների ֆոնին և ձեռքով ցույց է տալիս ծովը։ «Ես ևս մի տարածված «սուտ» եմ բացահայտել։ Սև ծովը սև չէ, այլ՝ հրաշալի երկնագույն»,– գրել է Բեռլուսկոնին։