ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոնսերատ Կաբալյեին կհուղարկավորեն ծնողների կողքին

Մոնսերատ Կաբալյեին կհուղարկավորեն ծնողների կողքին
08.10.2018 | 11:22

Հանրահայտ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն կհուղարկավորվի Բարսելոնայի Սանթ Անդրեու գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ծնողները: Հուղարկավորությունից առաջ պատարագ կմատուցվի, սակայն երգչուհու ընտանիքը դեռևս չի որոշել, թե որ եկեղեցում: Հուղարկավորությանը, որը կայանալու է երկուշաբթի, ներկա կգտնվի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ