ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայիթիում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հայիթիում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
08.10.2018 | 11:23

Առավոտյան Հայիթիում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժին հաջորդել է ևս մեկը՝ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 20:00-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տի Պոր-դե-Պե բնակավայրից 16 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ