ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը նախագահ Դոնալդ Թրամփին «գրեթե նվեր» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: CNN-ին հարցազրույցում նա հայտարարել է, որ Ռուսաստանը ջանում է ճնշել ամերիկյան ժողովրդավարությունը, փորձում է վեճ սերմանել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջև և ենթադրել է, որ Թրամփը «ինչ-որ հարազատություն է տեսնում Պուտինի հետ»:
«Եվ ես կարծում եմ, որ շատ հարցերում Թրամփը նվեր է Պուտինին՝ այն իմաստով, որ նա փորձում է բացատրել՝ ինչու պետք է մենք գործ ունենանք այդ եվրոպացիների հետ կամ ինչու մենք պետք է որևէ վերաբերմունք ցուցաբերենք ՆԱՏՕ-ին»,-ասել է Օլբրայթը: Նա հակասություններ է գտել` ինչպես է Թրամփը համագործակցում դաշնակիցների հետ՝ հակառուսական պատժամիջոցների և Պուտինին վերաբերող հաճոյախոսությունների միջև: