Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակման հաջորդ օրը վաղ առավոտյան Սարհատ Պետրոսյանը գալիս է աշխատանքի, թղթե բաժակով իր մշտական սուրճը ձեռքին մտնում շենք։ Շենքի մուտքը հսկող ոստիկանները նրան չեն ճանաչում ու ներս չեն թողնում։ Վերջապես հասկանում են, թե ինչն-ինչոց է, հիմա էլ հերթով պատվի են առնում նոր ղեկավարին: Հետո պարզվում է, որ այդ շատ վաղ ժամին շենքում եղածներից ոչ ոք չգիտի նրա ընդունարանի, աշխատասենյակի բանալիների տեղը, և նա միառժամանակ սպասում է միջանցքում։
Նման դեպք է հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանի հետ։ 1988-ին Սովետական Հայաստանի գլխավոր դատախազ նշանակվելու հաջորդ օրը գնում է աշխատանքի, ոստիկանները շենք չեն թողնում՝ դուք ո՞վ եք։ Ի՞նչ է, չի՞ երևում, Ալլա Պուգաչովան եմ. հեգնում է Նազարյանը։