Բոսնիացի սերբերի առաջնորդ, ռուսամետ Միլորադ Դոդիկը, որ կողմ է Բոսնիայի և Հերցեգովինայի բաժանմանը, հաղթանակ է տանում Արևմտյան Բալկանների այս երկրի եռանախագահությունում տեղի համար ընտրություններում: «Ես հայտարարում եմ իմ հաղթանակի մասին», - ասել է Դոդիկը ասուլիսի ժամանակ:
Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախագահ Դոդիկը քվեաթերթիկների 53 տոկոսի հաշվարկման արդյունքներով ստացել է ձայների 55.2 տոկոսը: Նրա մրցակից Մլադեն Իվանիչը քվեների 42 տոկոսն է ստացել և ընդունել է պարտությունը։