ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կամավորություն՝ առանց սահմանափակումների

Կամավորություն՝ առանց սահմանափակումների
08.10.2018 | 14:30

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է հայաստանյան իրականության մեջ նախադեպը չունեցող կամավորության նախագիծ: Սոցիալական պատասխանատվության իր ծրագրերի շրջանակներում նվագախումբը առավել կարևորում է հասարակության բոլոր անդամների ներգրավվածությունը ակտիվ մշակութային կյանքին՝ անկախ տարիքային սահմանափակումներից:


Այս նախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն ակտիվ և կյանքով լի երիտասարդներին ինտեգրվել կամավորական լայնածավալ աշխատանքներում, այլ նաև այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են կիսվել իրենց փորձով, оգտագործել սեփական մասնագիտական հմտությունները և գիտելիքը հօգուտ մյուսների:


Կամավորական աշխատանքն իր մեջ ներառում է՝
1) Մասնակցություն նվագախմբի հանրայնացման աշխատանքներին
2) Մասնակցություն միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին
3) Աշխատանք հանդիսատեսի հետ
4) Աշխատանք տպագիր նյութերի հետ
5) Եվ պարզապես դրական լիցքերի ապահովում
Ծրագիրը հնարավորություն է տալիս միանալ երաժշտական մեծ ընտանիքին, ներկա գտնվել քաղաքի լավագույն համերգներին և օգտվել նվագախմբի բոնուսային քարտի առավելություններից:


Դիմել կարող են 50-70 տարեկան բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են լինել մեծ թիմի անդամ և իրենց գնահատված զգալ:
Զանգահարեք` 077 310 270, 077 570 460 կամ գրեք նվագախմբի ֆեյսբուքյան էջին:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ