ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը Երևանում

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը Երևանում
08.10.2018 | 23:11

Երկօրյա համաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախարարական համաժողովում հիմնականում քննարկում են գագաթաժողովի օրակարգային հարցերը, համաձայնեցվում են ընդունվելիք հայտարարությունները, ստորագրվելիք փաստաթղթերը:


Համաժողովի մասնակից 80 երկրների ներկայացուցիչների թվում են Կանադային զբոսաշրջության և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարն ու Ֆրանսիայի արտգործնախարարը: Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովը Երևանում կսկսվի հոկտեմբերի 11-ին` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մասնակցությամբ։
Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորում:
Հոկտեմբերի 11-ին նախատեսված գալա-համերգում նախատեսված էր Շառլ Ազնավուրի ելույթը: Նրա վախճանից հետո որոշվել է համերգի մի մեծ հատվածը նվիրել նրա արվեստին ու գործունեությանը:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ