«Չնայած Հայաստանում քաղաքական անկայունության որոշակի պահպանմանը, համագործակցության կոնկրետ ուղղություններով նպատակաուղղված աշխատանք է իրականացվում», - ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիային» հարցազրույցում:
Նա անդրադարձել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ հարաբերություններին: «Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո էլ ավանդաբար ակտիվ բարձր մակարդակում ռուս-հայկական երկխոսությունը շարունակվում է: Մի քանի ամսվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է երեք, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ երկու անգամ, - նշել է Կարասինը՝ ընդգծելով,-այդ շփումների գլխավոր քաղաքական արդյունքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման անփոփոխություն է՝ թե երկկողմ ձևաչափով, թե ընդհանուր ինտեգրացիոն կառույցների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»: