ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գևորգ Կոստանյան․Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին

Գևորգ Կոստանյան․Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին
08.10.2018 | 23:16

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է: Նա գտնում է, որ ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Փաշինյանին․ «Ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի: Եվ ազնիվ ա իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասածը հետևյալն է, որ եթե ես գտնում եմ, որ և նպատակների, և ցանկությունների, և գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը և երկրի բարօրությանն ուղղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»:


Կոստանյանը, հակառակ խմբակցության այլ պատգամավորների, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե ինչ-որ հրապարակի, այլ Հանրապետության լայն զանգվածների նախընտրելի առաջնորդն է։ Նրա հրաժարականից հետո այլ թեկնածու առաջադրելը կլինի «արհեստածին ու վտանգներով լի. «Եթե կա որևէ այլ անձ, որը ունի հանրային կոնսոլիդացիայի նման մակարդակ, ուրեմն հրաշալի մրցակցություն կլինի: Բայց ես դեռ չեմ տեսնում: Կարող ա քսան օրից լինի, կարող ա մեկ ամսից լինի: Նստենք, քննարկենք, որոշենք: Բայց ես էս պահին տեսնում եմ, որ չկա: Հետևաբար նույն իմ խմբակցության գործընկերները և բոլոր պատգամավորները, իմ կարծիքով, ունեն առնվազն նույն սկզբունքը, ինչ որ ես հիմա հայտնեցի: Այսինքն, որևէ մեկը չի պատրաստվում ու դա անընդունելի կլինի, որ երկրի դեմ որևէ գործողություն կատարի»:


Նա հիմա էլ գտնում է, որ ԱԺ լուծարման իրավական անհրաժեշտություն չկա, սակայն առավել կարևոր է համարում խորհրդարանն ազատ արձակելու քաղաքական պահանջը․«Անհրաժեշտությունը, իմ խորին համոզմամբ, քաղաքական է, որի գնահատականը ես չեմ կարող տալ: Միայն իրավական առումով ճգնաժամ չկա, անհրաժեշտություն էլ չկա: Բայց եթե քաղաքական քննարկումները, քաղաքական զարգացումները հանգեցնում են դրան, ուրեմն իրավական անհրաժեշտությունը մեխանիկորեն առաջանում է»: Գևորգ Կոստանյանի խոսքով, խորհրդարանում իր տեսակետը կիսող բազմաթիվ պատգամավորներ կան: Քննադատությունից մտավախություն չունի․ «Ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը և այսօրվա կառավարությանը, որովհետև դա է երկրի առաջընթացի երաշխիքը: Հիմա պարզ ա, չէ՞, որ եթե Նիկոլ Փաշինյանը ու իր կառավարությունը որևէ հարցում՝ արտաքին քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, ձախողվեց, դա ուղղակի անդրադարձ ա ունենում ամբողջ ժողովրդի կենսամակարդակի, գործունեության և ճակատագրի վրա»:


Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, թե նոր կառավարությունից որևէ պաշտոն չի ակնկալում, Եվրամիությունից արդեն աշխատանքի հրավեր է ստացել, մինչև դեկտեմբեր վայր կդնի մանդատն ու կլքի Հայաստանը։

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ