ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պատգամավոր Արման Սահակյանը կողմ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Պատգամավոր Արման Սահակյանը կողմ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին
08.10.2018 | 23:28

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը հայտարարում է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ