ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել

Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել
08.10.2018 | 23:30

«Մենք պատրաստվում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին», - երկուշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ դեռ չի որոշել, թե երբ է տալու հրաժարական, ավելացնելով. «Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավել պետք է մտածենք, բայց դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ լինեն»:
Հարցին, թե ստեղծված իրավիճակը քննարկե՞լ են նախագահ Արմեն Սարգսյանի հետ Փարիզում, որտեղ մասնակցում էին Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այո, և Երևանում նա ամսի կարծեմ 9-ին է վերադառնում, երբ վերադառնա, անպայման կքննարկենք»:


Վարչապետը հավելեց, որ իր՝ Փարիզում գտնվելու ընթացքում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ևս կքննարկեն` նշելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Նա հայտնեց, որ հանդիպումներ կլինեն Ծառուկյանի, ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Խորհրդարանի կողմից կառավարության աշխատանքը խոչընդոտել-չխոչընդոտելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի խորհրդարանը չի կարող խոչընդոտել` «խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»:

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ